Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը երբեք չի քննարկել իր տարածքների փոխանակման թեման. Պեսկով

12 Փետրվար, 2025 19:25
Ռուսաստանը երբեք չի քննարկել իր տարածքների փոխանակման թեման. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Ուկրաինայի առաջարկին։

«Կրեմլը մերժել է Վոլոդիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների փոխանակման առաջարկը։ Դա անհնար է: Ռուսաստանը երբեք չի քննարկել և չի քննարկի իր տարածքների փոխանակման թեման»․-նշել է նա։

Զելենսկին «The Guardian»-ին ասել էր, որ եթե Դոնալդ Թրամփը կարողանա բանակցությունների սեղանի շուրջ բերել Ուկրաինային և Ռուսաստանին, ինքը պատրաստ է Մոսկվային առաջարկել տարածքների ուղղակի փոխանակում՝ Ռուսաստանին տալով Կուրսկի շրջանում Կիևի հսկողության տակ գտնվող տարածքները։

 

Լրահոս

Դիտել ավելին