Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Ի՞նչ են փնտրել Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենայում

12 Փետրվար, 2025 08:00
«Ժողովուրդ». Ի՞նչ են փնտրել Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենայում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենան առեւանգել են:

ՀՀ ոստիկանությունը փետրվարի 10-ին քաղաքապետարանի դիմացից «բերման է ենթարկել» «Մայր Հայաստան» դաշինքի մեքենան, որով ավագանու ընդդիմադիր անդամները տրանսպորտի թանկացման դեմ իրազեկման ակցիաներ են իրականացրել:
«Մայր Հայաստանից» «Ժողովուրդ»-ին մանրամասներ են ներկայացրել միջադեպից:

Պարզվում է, երկուշաբթի օրը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հանձնաժողովի նիստից հետո տեսել է, որ չկա ավտոմեքենան, որով իրազեկման ակցիաներ են իրականացնում:

Ավելի ուշ պարզել են, որ ոստիկանները ավտոմեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ` պատճառաբանելով, թե կասկածներ կան, ու մեքենան պետք է ստուգեն: Թե ինչ են փնտրել, հայտնի չէ, բայց մինչ օրս իրազեկման ակցիաներին ծառայող ավտոմեքենան չի վերադարձվել:

Հավանաբար, նման ճնշումների միջոցով իշխանությունները փորձում են զսպել օրեցօր հասունացող դժգոհությունների ալիքն ու սոցիալական բունտը»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին