Կարևոր իրադարձություններ

Գերնպատակը ընտրվելը չէ, պետության ինստիտուցիոնալ կայացումն է. Փաշինյան

12 Փետրվար, 2025 21:31
Գերնպատակը ընտրվելը չէ, պետության ինստիտուցիոնալ կայացումն է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընտրվելը գերնպատակ չէ, գերնպատակը պետության ինստիտուցիոնալ կայացումն է:

«Ինչն ենք մենք լավ անում՝ հետաձգումները. Բոլոր բարեփոխումները լավ ընդունում ենք, էս ենք անում, էն ենք անում, հենց գալիս է ժամկետը, որ իրականացնենք, ասում ենք՝ եկեք հետաձգենք մի 3 ամիս, 6 ամիս, ընտրություններից հետո, Զատիկից հետո:

Նաեւ էդ պատճառով է, որ բոլորը եկել հիմա է ընկել: Էս բոլոր որոշումները կայացվել են հերթով՝ 2019-ից մինչեւ 2023 թվականը: Մենք օբյեկտիվ պատճառով հետաձգգել ենք: Մի հատ Կովիդի պատճառով ենք հետաձգել, մի հտ պատերազմի պատառով, մի հատ հետպատերազմական իրավիճակի պատճառով, մի հատ ընտրությունների պատճառով, մի հատ հետընտրական իրավիճակի պատճառով:

Ընտրվելը գերնպատակ չէ, գերնպատակը պետության ինստիտուցիոնալ կայացումն է: Ինչ որ արվում է, պետության ինստիտուցիոնալ կայացման համար է:

Օրինակ, ես հպարտ եմ, որ մենք գույքահարկի բարեփոխումը արել ենք»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հժասել է Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին