Կարևոր իրադարձություններ

Պայմանավորվածություններ՝ Հնդկաստանի հետ գիտահետազոտական մշակումների հեռանկարների վերաբերյալ

12 Փետրվար, 2025 20:42
Պայմանավորվածություններ՝ Հնդկաստանի հետ գիտահետազոտական մշակումների հեռանկարների վերաբերյալ

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (Defence Research & Development Organisation, DRDO) ներկայացուցիչներին` կազմակերպության ղեկավար Դոկտոր Սամիր Վ. Կամատի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ գիտահետազոտական մշակումների հեռանկարների, ինչպես նաև ռազմատեխնոլոգիական ոլորտում միջգերատեսչական կապերի զարգացման հնարավորությունների վերաբերյալ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին