Կարևոր իրադարձություններ

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասով հանցատեսակի տեսանկյունից ունենք նվազում. Արփինե Սարգսյան

12 Փետրվար, 2025 20:54
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասով հանցատեսակի տեսանկյունից ունենք նվազում. Արփինե Սարգսյան

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է թմրաշրջանառության ցուցանիշներին։

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է, և պիտի փաստեմ, որ մեթոդաբանական փոփոխությունների առումով ենք նկատում դրական միտում այս տեսանկյունից։

Նշեմ, որ 2023-2024 թվականների համադրությամբ, ըստ էության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասով հանցատեսակի տեսանկյունից ունենք նվազում՝ 33.2 տոկոսով, բայց փոխարենն ունենք թմրամիջոցների մաքսանենգության մասով 111.4 տոկոսով աճ։

Սա վկայում է այն մասին, որ թմրամիջոցների իրացման պայմաններում, երբ կարելի էր հազարավոր դեպքեր ունենալ իրացման, երբ մենք սահմանային հատվածներում շատ ավելի ինտենսիվ ենք աշխատում. նկատի ունեմ թե՛ ԱԱԾ-ին, թե՛  ՊԵԿ-ին և թե՛ նաև ՆԳՆ-ին ու ՔԿ-ին, այստեղ  շատ ավելի լավ արդյունքներ ենք ունենում, որովհետև մեծաքանակ խմբաքանակի բացահայտման պայմաններում սա թույլ է տալիս հետագայում իրացման դեպքերն ավելի կրճատել»,- նշել է նախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին