ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը երեքշաբթի հայտարարել է, որ ներկայումս Եվրոպայում ամերիկյան ռազմական զորակազմի թվաքանակը կրճատելու ծրագրեր չկան։
Միևնույն ժամանակ, Հեգսեթը հավելել է, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է «վերանայել իր ուժերի դիրքավորումն ամբողջ աշխարհում», քանի որ Դոնալդ Թրամփի մոտեցումները տարբերվում են իր նախորդի՝ Ջո Բայդենի մոտեցումներից: