Կարևոր իրադարձություններ

Վիշեգրադյան հիմնադրամն առաջարկում է մի շարք դրամաշնորհային ծրագրեր

12 Փետրվար, 2025 13:01
Վիշեգրադյան հիմնադրամն առաջարկում է մի շարք դրամաշնորհային ծրագրեր

Վիշեգրադյան միջազգային հիմնադրամը տրամադրում  է դրամաշնորհներ Արևմտյան Բալկանների (WB) և Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրներին (EaP) ժողովրդավարացման գործընթացներին նպաստող նախագծերի  համար:

Առաջարկվող նախագծերը պետք է իրականացվեն Արևմտյան Բալկաններում (WB) կամ Արևելյան գործընկերության (EaP) տարածաշրջանի երկրներում կամ ունենան ազդեցություն տեղի համայնքների վրա:

Ծրագրի շրջանակում Վիշեգրադյան հիմնադրամն առաջարկում է մի շարք դրամաշնորհային ծրագրեր, որոնց կարող են դիմել մագիստրոսները, ասպիրանտները, հետազոտողները, դասախոսները, գիտնականները, արտիստները, լրագրողները: Ծրագրի առավելագույն տևողությունը 18 ամիս է: Մասնակցության համար անհրաժեշտ է հանդես գալ նախագծի առաջարկությամբ և ներգրավել գործընկերների (առնվազն 3 անձ՝ Վիշեգրադի երկրներից (Չեխիա, Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա) և 1 անձ՝ Արևմտյան Բալկաններից կամ Արևելյան գործընկերության տարածաշրջանից կամ առնվազն 2 անձ՝ Վիշեգրադի երկրներից և 2 անձ՝ Արևմտյան Բալկաններից կամ Արևելյան գործընկերության երկրներից):

 

Լրահոս

Դիտել ավելին