Կարևոր իրադարձություններ

Դա անշարժ գույքի գնում չէ. Մակրոնը կտրուկ է արձագանքել Գազայի վերաբերյալ Թրամփի պլանին

12 Փետրվար, 2025 13:54
Դա անշարժ գույքի գնում չէ. Մակրոնը կտրուկ է արձագանքել Գազայի վերաբերյալ Թրամփի պլանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է Գազայի հատվածը վերահսկողության տակ առնելու և պաղեստինցիներին այլ երկրներում վերաբնակեցնելու անվան տակ այնտեղից վտարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը։

Նրա խոսքերը մեջբերում է CNN-ը։

Մակրոնն ասել է, որ Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացը պետք է լինի «ոչ թե անշարժ գույքի գնման, այլ քաղաքական գործողություն» և հաշվի առնի սեփական պետություն ունենալու պաղեստինցիների ցանկությունը։

«Գազան ինչ-որ դատարկ տարածք չէ, այն երկիր է, որտեղ երկու միլիոն մարդ է ապրում և ցանկանում է դեռ ապրել։ Մենք չենք կարող այս երկու միլիոնին ասել՝ գիտեք, դուք պետք է հեռանաք: Հիմա ճիշտ պատասխանը խաղաղ բնակչությանը փրկելն է:

Գործող հրադադար կա, այն պետք է պահպանել։ Մենք պետք է վերսկսենք մարդասիրական գործողությունները և հնարավորինս շատ մարդկանց փրկենք, ոչ թե տեղափոխենք»,- նշել է Մակրոնը։

 

Լրահոս

Դիտել ավելին