Կարևոր իրադարձություններ

Սախալինում սառցակտորը պոկվել է և հայտնվել բաց ծովում

12 Փետրվար, 2025 11:40
Սախալինում սառցակտորը պոկվել է և հայտնվել բաց ծովում

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ փրկարարները Սախալին կղզու հարավում պոկված սառցակտորից տարհանել են 109 ձկնորսի։

Սառցակտորը քշվել է Օխոտի ծով. դրա վրա ի սկզբանե եղել է շուրջ 300 մարդ, հայտնում է kommersant.ru-ն։

Ինչպես նշվում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ, Մի 8 ուղղաթիռով տարհանվել է 44 մարդ, ևս 65-ը՝ նավերի միջոցով։ Որոշ ձկնորսներ հրաժարվում են տարհանվել։

Սառցակտորը, որի վրա գտնվում են ձկնորսները, ափից պոկվել է այսօր՝ փետրվարի 12-ին:  Սառցակտորի 10 մետրանոց ճեղքը Մալկի գյուղից հասել է Դոլինկա գետի գետաբերանը։ Հայտարարվել է փրկարարական գործողություն։

 

Լրահոս

Դիտել ավելին