Կարևոր իրադարձություններ

ԼՂ լուծարումը ստորագրողը ներողություն պահանջելու բարոյական իրավունք չունի. Չախոյան

12 Փետրվար, 2025 14:40
ԼՂ լուծարումը ստորագրողը ներողություն պահանջելու բարոյական իրավունք չունի. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Լղ լուծարման փաստաթուղթը ստորագրած նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարություններին:

«ԼՂ լուծարումը ստորագրողը ներողություն պահանջելու բարոյական իրավունք անգամ չունի։

Ներողություն է պահանջում ինչի՞ համար, որ ԼՂ -ում իր շրջապատի հետ հեղաշրջում արեց ու Ղարաբաղը հայաթափե՞ց:

Թե՞ ներողություն Ղարաբաղի համար իրենց կյանքը զոհաբերած ՀՀ քաղաքացիների, Եռաբլուրի ու այն ամենի համար ինչ արեց Հայաստանը հանուն Ղարաբաղի:

Ղարաբաղը խուրդեցին, հայաթափեցին, հիմա Հայաստանին պահանջներ են ներկայացնում։

Հայաստանը հանուն Ղարաբաղի տվել է ամենաթանկը՝ իր զավակներին, Եռաբլուրը վկա»,- գրել է Չախոյանը:

Նշենք՝ իր հայտարարության մեջ Շահրամանյանը պահանջել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հրապարակային ներողություն խնդրել:

 

Լրահոս

Դիտել ավելին