Կարևոր իրադարձություններ

Սպասվում են ձյան տեղումներ

12 Փետրվար, 2025 13:10
Սպասվում են ձյան տեղումներ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

Քամին հարավարևելյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն։

 

Լրահոս

Դիտել ավելին