Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են սուր շնչառական վարակների զարգացման առումով։
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, թե ովքեր են բարձր ռիսկի խմբում:
«Նրանք են՝
Սրտի, թոքերի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցողները
Շաքարային դիաբետ ունեցող անձինք
Տարեցները և իմունային անբավարարություն ունեցող անձինք:
Գրիպի հիմնական ախտանշաններն են`
Գլխացավ
Մկանացավեր
Ջերմության կտրուկ բարձրացում
Ցավ կոկորդում, չոր հազ
Հնարավոր են նաև լուծ և փսխումներ:
Տարեցների և իմունային անբավարարություն ունեցող անձանց մոտ ախտանշանները կարող են լինել ոչ բնորոշ՝ արտահայտվելով գիտակցության խանգարումներով կամ քրոնիկ հիվանդության սրացմամբ՝ առանց ջերմության բարձրացման։
Ինչու՞ պետք է քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ պատվաստվեն սեզոնային գրիպի դեմ`
Նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունը
Կանխում է քրոնիկ հիվանդության սրացումը
Նվազեցնում է հոսպիտալացման անհրաժեշտությունը:
Եթե ունեք քրոնիկ հիվանդություն և նկատում եք սուր շնչառական վարակի նշաններ, անհապաղ դիմե՛ք ձեր տեղամասային բժշկին։ Ուշացած կամ ինքնաբուժման հետևանքով բարդացած դեպքերը կարող են ծանր հետևանքներ ունենալ»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։