Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթաց մեկնարկելու նախագիծը

12 Փետրվար, 2025 13:20
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթաց մեկնարկելու նախագիծը

«Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը ԱԺ-ում ներկայացրեց նախագծի նախաձեռնող խմբի անդամ Արտակ Զեյնալյանը:

Նախաձեռնող խումբը 1 ամսում հավաքել էր ավելի քան 60 հազար քաղաքացու ստորագրություն, ըստ այդմ՝ Կառավարությունը հաստատել էր համապատասխան որոշման նախագիծը, որը քննարկման էր ներկայացվել ԱԺ-ում:

Օրենքի նախագծում նշվում է՝ ՀՀ-ն, արտահայտելով ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հայտարարում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկը:

«Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու նախագծին:

 

Լրահոս

Դիտել ավելին