Կարևոր իրադարձություններ

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

12 Փետրվար, 2025 12:35
Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

Փետրվարի 6-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, Երևան-Սևան M4 ավտոճանապարհի 44 կմ հատվածում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին