Փետրվարի 11-ին՝ ժամը 20:12-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրաշեն գյուղի դաշտերում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։47-ին, մարվել՝ 21։08-ին։ Այրվել է խոտածածկույթ։