Կարևոր իրադարձություններ

Հանրապետության որոշ վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

19 Սեպտեմբեր, 2024 14:17
Հանրապետության որոշ վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ն առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22
 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում` սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին