«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ֆինանսների նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է արգելել մասնագիտական աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման կազմակերպումը շրջանառության հարկի կամ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգերում: Նշվում է, որ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկման հատուկ համակարգերի կիրառության շրջանակի կրճատմանը: Այս քաղաքականության իրականացման ուղղություններից է մասնագիտական բնույթ ունեցող աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից դուրս բերելը: Այս առումով առաջին փուլի օրենսդրական փոփոխություններն արդեն իսկ կատարվել են, որոնք ուժի մեջ են մտնելու 2025 թ.-ի հունվարի 1-ից:
Մասնավորապես, առաջարկվում է սահմանափակել շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգերում գործունեության հետևյալ տեսակների կազմակերպումը. «Շինարարություն» հատվածում ներառվող շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն, «Անշարժ գույքի հետ կապված գործունեություն» հատվածում ներառվող անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, «Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» հատվածում ներառվող իրավաբանական և հաշվապահական գործունեություն, գլխամասային գրասենյակների գործունեություն. կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն. տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գիտական հետազոտություններ և մշակումներ, գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն, անասնաբուժական գործունեություն, «Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկում» հատվածում ներառվող առողջապահություն, բնակչության սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ և սոցիալական սպասարկում առանց կացության ապահովման գործունեությունը:
Միաժամանակ, առաջարկվում է սահմանափակել միկրոձեռնարկատիրության համակարգում միջմարզային, ներմարզային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության իրականացումը»։
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: