ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություն-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է նոր կրթական բաղադրիչ:
Նոր բաղադրիչով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի ընկերությունների աշխատակիցները հնարավորություն կունենան վերապատրաստվելու աշխարհի լավագույն համալսարաններում: Վերապատրասման դասընթացները կազմակերպվելու են առցանց եղանակով:
Դրամաշնորհ կտրամադրվի այն մասնակիցների համար, ովքեր հաջողությամբ կավարտեն դասընթացները և կստանան ավարտական վկայական: 2024 թվականի աշուն/ձմեռ շրջանում մեկնարկելու է ծրագրի պիլոտային ձևաչափը: Արդյունքում սկիզբ կդրվի հայաստանյան ընկերությունների և միջազգային հեղինակավոր կրթական կազմակերպությունների համագործակցության մշակույթի ձևավորմանը:
Հաշվի առնելով ծրագրի պիլոտային ձևաչափի մեկնարկը, կցանկանայինք ստանալ ձեր դիտարկումները նախաձեռնության գաղափարի վերաբերյալ: Ներքևում թվարկած են վերապատրաստման ոլորտները: Խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել այն ոլորտները և նեղ ուղղություններն ու դասընթացները, որոնք, ձեր կարծիքով, պետք է նույնպես ներառված լինեն դասընթացների ցուցակում:
Նախանշվել են հետևյալ ուղղությունները՝
1. Artificial Intelligence
2. Product Management
3. Web3 Technologies (Blockchain)
4. Quantum Computing
5. Engineering
6. Systems Engineering
7. Tech Sales: