Դեկտեմբերի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հրավերով կայացել է Ամանորյա ճաշ՝ Վրաստանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական առաքելությունների ղեկավարների մասնակցությամբ:
ՀՀ դեսպանը հյուրերին ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման շուրջ վերջին զարգացումները:
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի: