Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակիցը սպանվել է դեկտեմբերի 15-ին՝ իր մեքենայի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով։
«Կիրակի օրը՝ դեկտեմբերի 15-ին, ահաբեկչական տարրերը գնդակոծել են Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակից Սեյյեդ Դաուդ Բիթարաֆի ավտոմեքենան, ինչի հետևանքով նա զոհվել է»,-ասվում է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Բաղայը ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին, Իրանի ամբողջ ժողովրդին և խստորեն դատապարտել այդ հանցավոր արարքը։