Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայտարարել է Ադրբեջանում բրիտանացի առաջին ռազմական կցորդ Գևին Թարբարդի նշանակման մասին։
«Մենք ուրախ ենք հայտարարել Գևին Թարբարդի նշանակման մասին: Սա պատմական քայլ է, որն ընդգծում է Միացյալ Թագավորություն-Ադրբեջան գործընկերության ամրապնդումը և նոր հնարավորություններ կբացի պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության համար», – ասվում է հայտարարության մեջ: