Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։
Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Ֆրանսիան հույս է հայտնում, որ դրա ստորագրումը հնարավորինս շուտ կկայանա։
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման պայմաններում, պետք է հնարավորություն տա Հարավային Կովկասին դառնալու խաղաղության, ինտեգրման և համագործակցության վայր՝ բաց սահմաններով՝ հանուն տարածաշրջանի ժողովուրդների շահերի»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։