Մարտի 14-ին, ժամը 09։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որԵրևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատանն այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։36-ին, մարվել՝ 09։43-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան։