Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Աչաջուր գյուղում

14 Մարտ, 2025 13:46
Հրդեհ՝ Աչաջուր գյուղում

Մարտի 14-ին, ժամը 10:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աչաջուր գյուղի 11-րդ փողոցում գտնվող ոչ բնակելի տան տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:18-ին, մարվել՝ 11:27-ին: Այրվել է տան տանիքից (ընդհանուր 90 քմ) մոտ 45 քմ հատվածը։

 

Լրահոս

Դիտել ավելին