«Դատավարությունները նորմա՞լ են. իհարկե, նորմալ չեն: Մենք ինքներս հանդես ենք եկել որակումներով՝ բեմականացված, շինծու, մարդու իրավունքների նորմերի խախտմամբ, նոյեմբերի 9-ի խախտմամբ»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ առաջ է գալիս «հարցերի հարցը՝ ձեր գործողությունները»: Այդ հարցի կառավարման միակ ձևը, ըստ նրա, շարունակական բանակցություններն են, որոնք, չնայած դժվարություններին, ընդհանուր փոխադարձ հիմքեր են ստեղծում. «Համաձայնագիրը, որի մասին խոսում ենք, ոչ թե փոքր աստիճան կամ փոքր հիմք է, այլ հսկայական պատվանդան, որի վրա կարելի է կառուցել»:
Ինչ վերաբերում է Բաքվում պահվող հայ գերիներին, նա նշել է. «Իհարկե, տեսնում ենք, թե ինչ է կատարվում, և մշտապես գնահատականներով հանդես ենք գալիս: Ամեն օր աշխատում ենք այդ հարցի լուծման համար, սակայն, ցավոք սրտի, դա անհաջող է: Ավելին, մենք տեսնում ենք, որ Կարմիր Խաչը, որը նախկինում միակ ինստիտուտն էր, որն իրավունք ուներ տեսակցելու գերիներին, հիմա ստիպված է դադարեցնել գործունեությունը այդ երկրում, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում»: