Կարևոր իրադարձություններ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ

14 Մարտ, 2025 13:25
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ

Ուկրաինայում 30-օրյա զինադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկի վերաբերյալ իր առաջին հայտարարությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ Կրեմլի, հեռախոսով խոսել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ և քննարկել հակամարտության հնարավոր լուծումը։

Զրույցի ընթացքում Պուտինը ողջունել է Սաուդյան Արաբիայի միջնորդական ջանքերը։

Թագաժառանգն իր հերթին ընդգծել է հակամարտության կարգավորման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել «բոլոր հնարավոր ձևերով նպաստելու ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը» -, հաղորդում է Կրեմլը։

 

Լրահոս

Դիտել ավելին