ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրեց համաձայնեցված Խաղաղության պայմանագրի տեքստի մի քանի կետերը։
«Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո կարող ենք համարել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա, կարող ենք ինստիտուցիոնալ առումով համարել, որ հակամարտությունը մոտեցավ ավարտին»,-ասել է նախարարը: