Կարևոր իրադարձություններ

Ովքեր ասում են Հայաստանը չպետք է ճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ասում են, որ Հայաստանը պետք է չճանաչի իր տարածքային ամբողջականությունը. Սիմոնյան

14 Մարտ, 2025 13:12
Ովքեր ասում են Հայաստանը չպետք է ճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ասում են, որ Հայաստանը պետք է չճանաչի իր տարածքային ամբողջականությունը. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան ալիքում գրել է.

«Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական գործիչները, ովքեր ասել են ու կասեն, որ Հայաստանը չպետք է ճանաչեր ու ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ասում են, որ Հայաստանը պետք է չճանաչի ինքը իր տարածքային ամբողջականությունը, Հայաստանը պետք է հավերժ պատերազմի մեջ լինի իր առնվազն երկու հարևանների հետ, Հայաստանի Հանրապետությունը դուրս է դնում միջազգային իրավունքից, Հայաստանի Հանրապետությունը դուրս է դնում որպես սուբյեկտ բոլոր հնարավոր բանակցություններից:

Երրորդ ուժերի համար դուռ է բացում մեր երկիր:

Ճանապարհ բացում Հայաստանի Հանարապետության անկախության և պետականության վերացմանը: Հայաստանի Հանրապետությունը գտնվում է չորս հայտնի երկրների մեջտեղում, Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիկոմտր է և, եթե այդ չորս սահմանից մի կողմը չես ճանաչում չես ճանաչում նաև քո գոյությունը:

Այս պարզագույն բաները չհասկանալը անհնար է, այս ամենը հասկանալով ասելը, պնդելը, քարոզելը հինգերորդ շարասյանը և թշնամուն բնորոշ քայլ է:

Այլ մեկնաբանություն չկա և չի կարող լինել:

Հ.Գ. ի դեպ Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ ՉԻ ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին