Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի միջև առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

14 Մարտ, 2025 11:10
Քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի միջև առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մարտի 13-ին ընդունել է Էստոնիայի ԱԳՆ պետքարտուղար Մարին Ռատնիկին և Արևելյան գործընկերության հատուկ բանագնաց Գերթ Անսունին։

Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությանը, արտահանման խթանմանը և առևտրի դիվերսիֆիկացմանը, որակի ենթակառուցվածքների զարգացմանը և արդիականացմանն առնչվող հարցեր։

Կարևորվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացը և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող երկկողմ և բազմակողմ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ տնտեսական ավելի լայն համագործակցության կարևոր բաղկացուցիչ։

 

Լրահոս

Դիտել ավելին