Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Քյարամյանի և Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի

21 Դեկտեմբեր, 2024 08:31
«Հրապարակ». Քյարամյանի և Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն՝ Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի եւ ՊԵԿ նախկին ղեկավար Ռուստամ Բադասյանի մասին՝ շորթում իրականացնելու մեղադրանքով։

Դեռ հոկտեմբերի վերջին դատախազությունը հայտնեց, որ վարույթ է նախաձեռնվել ԱԺ լսումների ժամանակ Քյարամյանի հնչեցրած հայտարարության մասով, թե իրեն միջնորդել են Աղազարյանի ավտոներկրող որդու նկատմամբ հարուցված քրգործի հետ կապված:

Աղազարյանը հերքել էր դա՝ պահանջելով միջնորդների անունները հրապարակել։ Լսումներից 2 շաբաթ անց վարույթ հարուցվեց` Ճարոյանի դիմումի հիման վրա, սակայն այդ գործով որեւէ տեղաշարժ չկա` ո՛չ պատգամավորին է մեղադրանք առաջադրվել՝ հովանավորչության համար, ո՛չ ՔԿ նախկին ղեկավարին՝ սուտ մատնության:

Մինչդեռ, եթե Աղազարյանի գործողություններում հանցակազմ լիներ, կհարուցվեր, որ Նիկոլ Փաշինյանի իղձը կատարվեր, եւ մանդատը խլելու գործընթացն ավարտին հասցվեր: Իսկ դա նշանակում է, որ այն հայտարարությունները, թե Քյարամյանն ու Բադասյանը կալանքն օգտագործում են որպես ճնշման միջոց, որ ավտոներկրողները հրաժարվեն ԱԱՀ-ից, որը պետք է վերադարձնեին նրանց, հիմնավոր էին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին