Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար

19 Դեկտեմբեր, 2024 09:11
«Փաստ». Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի որդին՝ Գոռ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի կողմից մոտ մեկ ամիս առաջ նշանակվել է ԱՊՀ երկրների Հակաահաբեկչական կենտրոնում ՀՀ լիազոր ներկայացուցիչ:

Նշենք, որ ավելի վաղ՝ 2020 թ. հունիսից մինչև ս. թ. օգոստոս Գոռ Միրզոյանը ՌԴ-ում ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչն էր:

Գոռ Միրզոյանը ԱԱԾ աշխատակից է, որը երբեք չի զբաղվել օպերատիվ աշխատանքով: Փոխարենը, ինչպես կես կատակ կես լուրջ խոսում են համակարգում, ունի ավելի կարևոր «արժանիքներ» և լուրջ ֆինանսական հնարավորություններ, ինչպես իր հայրը:

Հիշեցնենք, որ նրա հայրը ՀՔԾ-ն ղեկավարել է 2008 թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ, իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո այդ թեմայով հարցաքննվել է»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին