Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 08։51-ից 11:12-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արագածոտնի մարզի Բերքառատ, Ծաղկահովիտ, Ջամշլու գյուղերում, Քաղսի-Սոլակ և Մեծ Մասրիկ-Կախակն ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։