Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում սուգ է հայտարարվել

21 Դեկտեմբեր, 2024 21:29
Գերմանիայում սուգ է հայտարարվել

Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Նենսի Ֆեսերը սուգ է հայտարարել Մագդեբուրգում ուրբաթ օրը տեղի ունեցած ահաբեկչության զոհերի համար։

Ինչպես ասված է երկրի ՆԳՆ հայտարարության մեջ, բարձրագույն իշխանությունների շենքերի բոլոր դրոշները կիջեցվեն։

Դեկտեմբերի 20-ին Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառի այցելուների վրաերթի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Ողբերգության վայր է այցելել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

 

Լրահոս

Դիտել ավելին