Կարևոր իրադարձություններ

Բավարարվել է «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծն առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու մասին. «Հրապարակ»

12 Սեպտեմբեր, 2024 09:29
Բավարարվել է «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծն առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ԿԸՀ-ն սեպտեմբերի 11-ի նիստում բավարարել է 51 քաղաքացիների դիմումը՝ «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծն առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու մասին, որի ղեկավարը «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանն է։

Դա նշանակում է, որ արեւմտամետ ուժերի եւ գործիչների խումբն իրավունք է ստացել ստորագրահավաք սկսել՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու համար։ Այդ ուժերն են՝ Հայաստանի եվրոպական, «Հանրապետություն», «Հանուն հանրապետության» կուսակցությունները եւ այլ ուժեր: Ստորագրահավաքի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 16-ին, օրենքը 60 օր է նախատեսում, այսինքն՝ նոյեմբերի 14-ին այն կավարտվի։ Պահանջվում է 50 հազար ստորագրություն հավաքել, ապա նախաձեռնող խումբը հանրաքվեի դրվող նախագիծը կներկայացնի ԱԺ, սակայն եթե իշխող մեծամասնությունը մերժի այն, ապա ստիպված կլինեն 300 հազար քաղաքացու ստորագրություն հավաքել, որը հանրաքվեն կդարձնի պարտադիր՝ առանց ԱԺ-ի հավանության»։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին