ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան պաշտոնյաները մեկնել են Ռուսաստան՝ բանակցելու ուկրաինական հակամարտության վերաբերյալ:
«Մարդիկ հենց հիմա ուղևորվում են Ռուսաստան: Հուսով ենք, կհաջողվի հասնել հրադադարի»,- ԱՄՆ-ի նախագահի խոսքերը մեջբերել է Bloomberg-ը:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի Ջիդ քաղաքում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների տևական բանակցությունները, որոնց արդյունքում Կիևը համաձայնել է 30-օրյա հրադադարի: