Կարևոր իրադարձություններ

Հարկադիր քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

17 Սեպտեմբեր, 2024 18:31
Հարկադիր քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։00-ին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի կամրջի շրջանցիկ ճանապարհի 2-րդ կմ-ին և ժամը 12։00-ին Վանաձոր-Ալավերդի ավտճանապարհի 29-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու պարեկային ծառայության ծառայողները։

Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

 

Լրահոս

Դիտել ավելին