Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով ապօրինաբար պահվում է Բաքվում, մեկուսացվել է իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից: Այս մասին հայտնել է Վարդանյանի որդին՝ RTVI հեռուստաալիքին։
Նա նաև հաստատել է, որ իր հոր դեմ Ադրբեջանում 20 հոդվածով 45 քրեական գործ է հարուցվել: Դրանց թվում են «ահաբեկչության ֆինանսավորումը, զինված կազմավորումների ստեղծումը և սահմանի ապօրինի հատումը»։
Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, նշում է․ «Առանցքային խնդիրն ու իրավիճակի անհեթեթությունն այն է, որ հորս շահերի միակ ներկայացուցիչները, որոնք նրան հասանելիություն ունեն, ադրբեջանցի իրավաբաններն են։ Մեր միջազգային իրավաբանները ոչ մի անգամ չեն կարողացել ոչ տեսնել հորս, ոչ կապվել նրա հետ։ Այսինքն՝ դա ինֆորմացիայի բացարձակ վակում է և ամբողջական մեկուսացում»։
Նրա խոսքով ՝ Ռուբեն Վարդանյանին այցելելու վերաբերյալ իրավաբանների բոլոր հարցումները կամ ուղղակի անտեսվել են, կամ մերժվել։