Կարևոր իրադարձություններ

Շմոլ գազի թունավորմամբ հոսպիտալացվել է ընտանիքի 7 անդամ, այդ թվում՝ 3 երեխա

20 Դեկտեմբեր, 2024 21:29
Շմոլ գազի թունավորմամբ հոսպիտալացվել է ընտանիքի 7 անդամ, այդ թվում՝ 3 երեխա

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18.50–ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սպիտակի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 7 քաղաքացիներ, որոնցից երեքը երեխաներ են։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք ունեցել են շմոլ գազի թունավորում բենզինային գեներատորի թերայրման հետևանքով առաջացած գազից։

Ոչ մեկի կյանքին այս պահին այլևս վտանգ չի սպառնում, նրանցից չորսը հիվանդանոց են ընդունվել միջին ծանրության ախտանիշներով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին