«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՔՊ-ականները, ովքեր դեռ մարդկային «բարև»-ի մակարդակով շփում ունեն ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանի հետ, մինչ օրս շարունակում են ջանքեր գործադրել, նաև ստիպել, որոշներն էլ բարեկամաբար համոզել Աղազարյանին, որ վայր դնի մանդատը եւ հեռանա խորհրդարանից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների մի խումբ Հովիկ Աղազարյանին ամոթանք է տվել, պահանջել, որ վայր դնի մանդատը, ասել են, թե այդքան խայտառակ իրադարձություններից հետո, հատկապես նրանից հետո, ինչ տեսել են իր հեռախոսում, ինչպես է նստելու նույն դահլիճում ու իրենց հետ աշխատի, հարցեր քննարկի:
Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն էլ տեղն է դրել իր երբեմնի թիմակիցներին, թե եթե չեք ուզում աշխատել ինձ հետ, կարող եք մանդատը դուք դնել ու գնալ ԱԺ-ից: «Ես մանդատս չեմ դնի», – ասել է Աղազարյանը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: