Կարևոր իրադարձություններ

ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարը և դեսպանն անդրադարձել են առևտրաշրջանառության ծավալի մեծացմանը

20 Դեկտեմբեր, 2024 18:27
ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարը և դեսպանն անդրադարձել են առևտրաշրջանառության ծավալի մեծացմանը

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Նարեկ Բաբայանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերում տեղի է ունեցել կազմի փոփոխություն, և համոզմունք հայտնել, որ նոր անդամներն իրենց գործուն ազդեցությունը կունենան միջխորհրդարանական հետագա կապերի խորացման գործում:

Մեհդի Սոբհանին ևս նշել է, որ փոփոխությունները կխթանեն երկու երկրների հարաբերությունների զարգացումը: Դեսպանի գնահատմամբ՝ անցնող տարին նշանավորվել է մի շարք կարևոր ծրագրերի իրականացմամբ և առաջընթացով:

Երկուստեք ընդգծվել է խորհրդարանական ձևաչափով համագործակցության կարևորությունը: Քննարկվել են առաջիկա փոխայցերին վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ծավալի մեծացմանը, բեռնափոխադրումներին վերաբերող հարցերի:

 

Լրահոս

Դիտել ավելին