Կարևոր իրադարձություններ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր սահել ձորը

21 Դեկտեմբեր, 2024 00:30
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր սահել ձորը

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12:48-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր սահել ձորը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քարշակման միջոցով դուրս բերել ձորից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին