Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի վրա հարձակումը կլինի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։
«Ուզում եմ զգուշացնել մեր հակառակորդներին, մեր մրցակիցներին։ Նրանք, ովքեր դեռ չեն հասկանում, դա անելու կարիք չկա: Բելառուսի վրա հարձակումը կլինի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը»,- ասել է նա՝ հուս հայտնելով, որ արևմտյան երկրները կհասկանան, որ միակ ճանապարհը բանակցություններն են։