Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է Sos-Arménie Côte d’Azur ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:
Ասոցիացիան համագործակցելով առողջապահության նախարարության հետ` Հայաստանի բժիշկներին հնարավորություն է տալիս Ֆրանսիայում վերապատրաստվելու:
Եռամսյա վերապատրաստումից հետո 2 բժիշկ արդեն վերադարձել է, իսկ 3-ը` պատրաստվում են մեկնելու: Նրանք ևս ներկա էին հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են լեզվական, կազմակերպչական մի շարք խնդիրների լուծմանն ուղղված միջոցներ ձեռնակելու անհրաժեշտությունը, որը կբերի ծրագրին ավելի լայն թափ հաղորդելուն:
Նշենք, որ Arménie Côte d’Azur ասոցիացիան հոգում է Ֆրանսիայում վերապատրաստվելու ֆինանսական ծախսերը: Ծրագրի կարևոր պայման է ֆրանսերենի իմացությունն ու վերապատրաստումից հետո Հայաստանում գործունեությունը շարունակելը: