Կարևոր իրադարձություններ

Կենդանաբանական այգու նոր ծրագրի հիմքում կենդանիների ազատ պայմաններում ապրելու հնարավորությունն է. Ավինյան

17 Սեպտեմբեր, 2024 18:58
Կենդանաբանական այգու նոր ծրագրի հիմքում կենդանիների ազատ պայմաններում ապրելու հնարավորությունն է. Ավինյան

2023 թ.-ից մենք ունենք Երևանի կենդանաբանական այգու զարգացման նոր ծրագիր, որն առաջին հերթին լուծելու է կենդանիների պահպանման պայմանների խնդիրը: Այս մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Ըստ նախագծի՝ կառուցվում են նոր՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան ազատավանդակներ, ճեմուղիներ, կձևավորվի կանաչապատ և հարմարավետ միջավայր, կարդիականացվեն ենթակառուցվածքները, կընդլայնվի այգու տարածքը:
 
Կենդանաբանական այգու նոր ծրագրի հիմքում կենդանիների համար իրապես ազատ պայմաններում ապրելու հնարավորություն ստեղծելն է»,- նշված է գրառման մեջ։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին