«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հանրակրթական դպրոցների դասագրքերի ոդիսականը շարունակվում է: Այս օրերին տարբեր դասագրքերի հետ կապված՝ բազմաթիվ գրառումներ են հանդիպում համացանցում, թե ինչ խայտառակ տեքստեր են տեղ գտել, ինչ վատ կազմեր ունեն դրանցից որոշները: Մի քանիսի հեղինակներն էլ ցավոտ են տանում այդ քննադատությունները և վիրավորական հարձակումներ են սկսում սոցցանցերում:
Ստացվում է՝ կա՛մ Հայաստանում չկան ռուսերենի այնպիսի մասնագետներ, որ կարողանան «նոր չափորոշիչներին» համապատասխան դասագիրք կազմել, կա՛մ ռուսաց լեզվի մասնագետները չեն համաձայնում ԿԳՄՍՆ-ի՝ խայտառակ «չափանիշներով» դասագիրք գրել: Իսկ որ դրանք խայտառակ են, բազմաթիվ մասնագետներ վաղուց բարձրաձայնում են ամենօրյա ռեժիմով»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: