Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վերին Պտղնիի հարակից տեղամասում
17 Սեպտեմբեր, 2024 18:08
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ճանապարհի կմ10+500 հատվածում՝ Վերին Պտղնի բնակավայրի հարակից տեղամասում (դեպի Սևան ընթացքի ուղղությամբ), կատարվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Երթևեկելի գոտիների աջ հատվածում տեղադրվում են երկաթե արգելապատնեշներ՝ միջպետական ճանապարհի խցանումներից խուսափելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Երթևեկության փոփոխությունը համաձայնեցվել է ՀՀ ՆԳՆ հետ։