«Երևան կլասիկ ֆեստ» փառատոնի մեկնարկն այսօր տվել է «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոնը Երևանում առաջին անգամ է անցկացվում։
Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը:
Վաղը ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը: