Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Աղավնաձոր գյուղում

17 Սեպտեմբեր, 2024 23:17
Հրդեհ՝ Աղավնաձոր գյուղում

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16:04-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։55-ին, մարվել՝ 19։39-ին: «Դամրչոնց տապ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ և բուսածածկույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին