Կարևոր իրադարձություններ

Ոստիկանություն է տեղափոխվել «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն

14 Հունվար, 2025 21:15
Ոստիկանություն է տեղափոխվել «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն

Հունվարի 12-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 49-ամյա Յուրի Ու․-ն իր մոտ պահում է թմրամիջոց, զենք և այլ կասկածելի իրեր։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները օպերատիվ տվյալներով պարզում են թե որտեղ է գտնվում նա ու Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում ապօրինի զենք, զինամթերք և թմրանյութ պահելու, օգտագործելու հիմքով ձերբակալում են նրան ու տեղափոխում քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվում է «մակարով» տեսակի ատրճանակ, որը լիցքավորված է լինում 5 փամփուշտներով։

Հայտնաբերվում է մի քանի հատ պոլիէթիլենային զիպ փականով փաթեթներ, որում առկա է եղել «կրիստալ» տեսակի թմրանյութի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված։

Հայտնաբերվում է նաև այլ տեսակի թմրանյութի նմանվող փոշենման զանգված՝ ընդհանուր 12․17 գրամ քաշով։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Յուրի Ու․-ն իր շրջապատում հայտնի է «Կիևյանցի կրիստալ Յուրա» մականվամբ, ով նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված և այսօր՝ հունվարի 14-ին, նրան ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից տեղափոխել են Արաբկիրի քննչական բաժին։ 

 

Լրահոս

Դիտել ավելին