Գերծանր քաշային կարգում WBA, WBO, WBC, IBF և IBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին ավարտել է կարիերան։
Այս մասին մարզիկը տեղեկացրել է տեսաուղերձով։
«Ցանկանում եմ հայտարարել, որ ավարտում եմ կարիերաս։ Այս ամենը հիասքանչ էր, վայելել եմ յուրաքանչյուր պահը, բայց պատրաստվում եմ ավարտել կարիերաս»,- նշել է Ֆյուրին։
36-ամյա բռնցքամարտիկը 2022 թ-ին ևս հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, սակայն կարճ ժամանակ անց վերադարձել պրոֆեսիոնալ ռինգ։